2016 թուականի նոյեմբերի 24ին Մոսկուայի կենտրոնում գտնուող МИСиС (Национальный исследовательский технологический университет) համալսարանում տեղի ունեցաւ Հայաստանի ազգային հերոս Մոնթէ Մելքոնեանի ծննդեան օրուան նուիրուած երեկոյ: Կազմակերպիչ՝ Մոսկուայի Հայ երիտասարդութեան ասոցացիային (Ассоциация Армянской молодежи Москвы; ААММ) կից գործող «ՏԻՐ Հայագիտական կենտրոն» (TIR Armenology center): Գրանցուած 120-ի փոխարեն ներկայ էին մոտ 80 մարդ: Յայտնի է, որ Մոնթէն շատ էր սիրում քաղցրաւենիք եւ չանտեսելով տվեալ փաստը մենք բոլոր ներկաներին այդ օրը հյուրասիրեցինք շոկոլադ:
Սկսեցինք ողջույնի խօսքերով: Կարօտով յիշեցինք Լեոնիդ Ազգալդեանին, ում ծննդեան օրն էր ընդամենը երկու օր առաջ, նոյեմբերի 22-ին:
Ընթերցեցի Մոնթէի կենսագրութեանը վերաբերուող մի քանի կարեւոր փաստեր, ինչպէս նաեւ նրա Բեյրութ տեղափոխուելու, Ալեք Ենիգոմշեանի եւ Մարտիրոս Ժամկոչեանի հետ ծանոթեան մանրամասները: Միջոցառման ընթացքում մի քանի մանրապատում ընթերցեցի Լեոն Աղաջանովի «Монте Мелконян (этюды Карабахской войны)» գրքից, որոնք ներկայ գտնուողները շատ սիրեցին, դա երեւում եր նրանց ջերմ արձագանքից:
Միջոցառումից երկու օր առաջ կապ էի հաստատել հարգարժան երգիչ, երգահան Սահակ Սահակեանի հետ, ով պատմեց մի քանի յիշողութիւն իր եւ Մոնթէի յանդիպումներից, որոնք փոխանցեցի ներկաներին: Լսեցինք Սահակ Սահակեանի «Մոնթէ» երգը: Երեկոյի մասնակիցներից, ուսանողուհի (քաղաքագիտութիւն) Վալերիա Բաբաեանը կարդաց Պարոյր Սեւակի «Վարք Մեծաց»-ը, ինչպէս նաեւ մեկ յոդուած, նուիրուած Ավոյին:
Հեռախոսով կապ հաստատեցինք ՀԱՀԳԲ-ի լեգենդար մարտիկ Մարտիրոս Ժամկոչեանի հետ, ով գտնվում էր Արցախում, Մոնթէի ծննդեան կապակցութեամբ, սահմանապահ տղաներին 3.000.000 դրամ արժողութեամբ արեւանին մարտկոցները փոխանցելու նպատակով: Պարոն Մարտիրոսը կիսուեց իր յուշերով Ավոյի մասին. ողջունեց ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին: Միջոցառման ամբողջ ընթացում մեծ մակերեսի (եկրանի) վրա ցուցադրվում էին Մոնթէին վերաբերուող տարբեր տեսաշարեր:
Վեներա Կոչոեանը (պետական կառաւարման ուսանող) արտասանեց Յովհաննես Թումանեանի «Հայոց Լեռներում» բանաստեղծութիւնը: Խոսեցի նաեւ 1995թ. ՀՀ ԳԱԱ հրատարակած Մոնթէի «Հայաստանի հնագիտական յուշարձանները. Ուրարտական ժայռափոր դամբարանները» գրքի մասին: Պլեխանովի անուան համալսարանի ուսանողուհի Մարինա Սարգսեանը կիթառի տակ երգեց Մոնթէին նուիրուած յայտնի «Արցախի զորաւար Մոնթէ Մելքոնեան» երգը, որը դեռեւս 90-ականների կեսերին երգում էին Մոնթէ Մելքոնեանի ռազմական ուսումնարանի շրջանաւարտները: Կատարումից յետոյ միջազգայնագէտ Աննա Գեւորգեանը կարդաց Սեդա Մելքոնեանի յուշերից Մոնթէի մասին: Երեկոյի վերջնամասում ապագայ բժիշկ, երաժիշտ Սյունէ Սարգսեանը արտասանեց Համո Սահեանի «Հայաստան ասելիս» եւ «Ախր ես ինչպէս վեր կենամ գնամ…» ստեղծագործութիւնները: Կենդանի դուդուկով նրան նուագագցեցին տաղանդաւոր երիտասարդներ՝ Արթուր Աղաբեկեանը եւ Նիկա Օհանեանը:
Միջոցառումը տեւեց մոտ երկու ժամ, բաւականին ուշ էր, բայց ոչ ոք մինչ աւարտը չլքեց դահլիճը, ինչը հազար շնորհակալութիւն արժեր… Եւ իհարկե աւելի շատ պարտաւորեցրեց մյուս հանդիպումները կազմակերպելու գործում:
Շնորհաւոր Ազգային հերոս Մոնթէ Մելքոնեանի 59 ամեակը:
Դաւիթ Աղաջանեան (ՏԻՐ Հայագիտական Կենտրոն)