ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Դիլիջանի ոլորաններում, Վարդենյանց լեռնանցքում, Սարավան-Զանգեր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին, Գորիս քաղաքի Թասի կոչվող ոլորաններում տեղ տեղ առկա է մերկասառույց Սպիտակի ոլորաններում, Գորիս-Շինուհայր, Կաթնաղբյուր-Ուրասար, Սթեփանավան-Արմանիս ավտոճանապարհներին առկա է ձնաբուք:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
ՀՀ ԱԻՆ