Գյումրու Վարդանանց հրապարակում արդեն ավարտին են մոտենում գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանի տեղեկացմամբ` գլխավոր տոնածառն ունի 28 մետր բարձրություն, մոտ 1000 սոճենու ճյուղ՝ անվճար, բերվել են Լոռվա անտառներից:
Թե ինչքա՞ն ծախս է նստում այն քաղաքի բյուջեի վրա, Սոնա Առաքելյանն ասաց․«Մետաղական կոնստրուկցիայի մոնտաժման և ապամոնտաժման համար կծախսվի մոտ 500.000 դրամ: Քաղաքի գլխավոր եղևնին իր տեսքով չի զիջի նախորդ տարվա եղևնուն, զարդարման համար նոր զարդարանքներ չեն գնվել, օգտագործվելու է նախորդ տարիներին գնվածը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ