Հայաստանի երիտասարդ ծանրորդներն ավարտեցին մրցելույթները Եվրոպայի 20 եւ 23 տարեկանների առաջնությունում:
Վերջինը մրցահարթակ մտավ Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը, որը հանդես եկավ 20 տարեկանների պայքարում: Ինչպես եւ սպասվում էր, Սիմոնը մրցելույթն ավարտեց որպես չեմպիոն: Պոկում վարժության 180 կիլոգրամը լավագույնն էր այդ մրցաձեւում: Հրումում Սիմոնը 220 կգ-ով բավարարվեց արծաթով, սակայն երկամարտի 400 կիլոգրամը նրան բարձրացրեց պատվո պատվանդանի առաջին աստիճան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները մրցավայրից Aravot.am-ին տրամադրել է մարզիչ Արման Ղազարյանը
Կարդացեք նաև