Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մկրտչյանը ձեռքից բաց թողեց Եվրոպայի առաջնության մեծ մեդալը

Դեկտեմբեր 10,2016 17:55

Իսրայելի Էյլաթ քաղաքում այսօր ավարտվում է 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Այսօր 20 տարեկան աղջնակների մրցակցությունում +75 կգ քաշային կարգում հանդես եկող Արփինե Դալալյանը երկամարտում ցույց է տվել 218 (91+127) կգ եւ բավարարվել է 4-րդ հորիզոնականով:

u23

Րոպեներ առաջ պայքարն ավարտեցին 23 տարեկան տղաների 105 կգ քաշային տղաները, որտեղ Մկրտիչ Մկրտչյանը, կարելի է ասել, ձեռքից բաց թողեց երկամարտի արդյունքով առնվազն բրոնզե մեդալը: Պոկում վարժությունում Մկրտիչը 170 կգ-ով արժանացավ փոքր բրոնզի: Հրումում նա միանգամայն ի վիճակի էր հավակնել ավելի մաքուր մեդալի, սակայն սկսելով 201 կիլոգրամից՝ երկու անհաջող փորձից հետո միայն երրորդում մեկնարկային քաշը պահեց գլխավերեւում: Նա ընդամենը երկու կգ զիջեց պատվանդանի երրորդ աստիճան բարձրացած ուկրաինացի Ռոման Վասիլեւսկուն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարներն Էյլաթից սիրով տրամադրել է աղջիկների հավաքականի մարզիչ Արման Ղազարյանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031