Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նոր ընդդիմադիր կուսակցություն՝ ՀՀ-ում. այն եւս ձգտելու է իշխանափոխության (Տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2016 16:14

«Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունն այսօր գումարեց հիմնադիր համագումարը, որի ընթացքն, ի դեպ, փակ էր լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Հայտնի է միայն, որ կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավարն է Գայ Պետրոսյանը, խմբի անդամներ են իրավապաշտպան Խաչատուր Մարոզյանը եւ Անի Ալեքյանը: Համագումարի հյուրերի թվում հանրությանը հայտնի քաղաքական-հասարակական գործիչներ չկային:

«Մանրակրկիտ հետազոտելու ենք քաղաքական դաշտը, գործող անձանց եւ քաղաքական կառույցների գործունեությունը եւ հետեւություններ անելու»,-Aravot.am-ի եւ Armlur.am-ի հետ զրույցում խոսելով կուսակցության առաջիկա անելիքների մասին՝ ասաց Խաչատուր Մարոզյանը:

Թե ինչպես են գոյանալու կուսակցության ֆինանսական միջոցներ, նա ասաց, որ կլինեն անդամավճարներ եւ բարերարներ, որոնք կօժանդակեն փոփոխությունների ձգտող քաղաքական ուժին:

Հետաքրքրվեցինք՝ կուսակցության նպատակների մեջ մտնո՞ւմ է իշխանափոխությունը: «Այո…մի մտածեք, որ եթե այսօր ՀՀԿ-ն է իշխում, իսկ մենք էլ ասում ենք, որ իշխանափոխություն ենք ուզում, ուրեմն դեմ ենք գնում այդ կուսակցությանը: Եթե այդ կուսակցությունը վերականգնվի եւ ունենա առողջ տարրեր…Վարչապետի գործունեությունը, այն առողջ ծիլերը, որոնք երեւում են, հուսադրող են, բայց բավականին ժամանակ է՝ դրանք մնում են հայտարարությունների մակարդակում»,-պատասխանեց Խաչատուր Մարոզյանը, նաեւ հավելեց, որ գործելու են ընդդիմադիր դաշտում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031