Դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ:
Վարչությունը հավանության է արժանացրել փոխնախագահ Արամ Մանուկյանի կողմից ներկայացված Կոնգրեսի վարչության գործունեության հաշվետվությունը, որը կներկայացվի առաջիկա համագումարին:
Վարչությունը քննարկել է նաև Կոնգրեսի համագումարի ընդունելիք բանաձևի նախագիծը:
Հայ Ազգային Կոնգրես