Հայաստանի ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, 71 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Վարշամ Բորանյանը Հունգարիայի մայրաքաղաքում մեկնարկած ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնության մեկնարկային գոտեմարտում միավորներով հաղթեց իրանցի Աֆշին նեմատ Բյաբանգարդին եւ 1/8 եզրափակչում հանդիպելու է Մոլդովայի ներկայացուցիչ Դանիել Կատարագայի հետ:
Վոլոդյա Ֆրանգուլյանը՝ ազատ ոճ, 61 կգ քաշային կարգ, չկարողացավ հաղթահարել Բեհնամ Էհսանպուրի արգելքը եւ հիմա սպասում է սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու հնարավորություն ստանալուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև