Լրահոս
Օրվա լրահոսը

Սենոր Հասրաթյան. Որտեղի՞ց է ադրբեջանական վայ քարոզիչների գլխում անընդհատ ծագում հենց 60մմ-ոց ականանետերի կիրառման միտքը

Դեկտեմբեր 10,2016 14:45

ԼՂՀ պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը իր ֆեյսբուքյան էջում տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է.

«Հետևելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող օպերատիվ իրադրության վերաբերյալ, պարբերաբար տարածվող հաղորդագրություններին, համոզմունք է ստեղծվում, որ այդ երկրի տեղեկատվական համակարգն, իր սովորության համաձայն, գործում է ոչ թե իրականության, այլ երևակայության դաշտում:

Հերթական ապացույցը նույն այդ համակարգի կողմից այսօր տարածված ապատեղեկատվությունն է, ըստ որի իբր թե հայկական կողմն օրվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 43 անգամ՝ կիրառելով նաև 60մմ-ոց ականանետեր: Թե որտեղից է ադրբեջանական վայ քարոզիչների գլխում անընդհատ ծագում հենց 60մմ-ոց, այլ ոչ, ասենք՝ 82 կամ 120մմ-ոց ականանետերի, իսկ գուցե թե նաև հաուբիցների կիրառման միտքը, առնվազն անհասկանալի է…

Բայց, որ հարևան երկրի քարոզիչների համար իրողությունների կեղծումը արդեն ընդունված միջոց է, իսկ «անմեղ գառ» ձևանալը՝ նպատակ, դա միանշանակ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Է է է,պարոն Հարությունյան,նրանց խորհուրդ են տալիս այդ ապատեղեկատվությունները սփռելու՝նրանց ավագ ,,եղբայրները,,և միշտ ավելի վաղ,քան հայկական պաշտոնական լրատվական միջոցները:Միշտ նշում ենք թուրքական դիվանագիտության ճկունությունը,իսկ այդ հիմնված է ստի վրա:Թուրք պաշտոնյան նայում է դիմացինի աչքերի մեջ և ստում՝իմանալով,որ դիմացինը գիտի,որ նա ստում է:Ընկունդիրն էլ ցույց է տալիս,որ հավատում է նրան,որովհետև թուրքին դաշնակից ունենալը անհրաժեշտ է տարբեր նպատակներով օգտագործելու համար:Օրինակ,Պուտինը ցույց է տալիս,որ հավատում է Էրդողանի հավաստիացումներին,որ իրենք,իբր ,,եղբայրական,,ժողովուրդներ են,հաշվի չառնելով,որ Աթաթուրքը խափել էր ,,յոլդաշ,,Լենինին և տիրացել հայկական տարածքների մեծ մասին ու թռել ԱՄՆ-ի և Բրիտանիայի գիրկը:Այնպես,որ թուրքերը հենց այնպես ոչինչ չեն ձեռնարկում՝եթե համոզված չեն նրա հաջողության մեջ…..

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031