Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 10-ը Արցախում նշանավորվում է նրանով, որ հենց այդ օրը՝ 25 տարի առաջ, անցկացվեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման հանրաքվեն

Դեկտեմբեր 10,2016 14:22

2006 թ. դեկտեմբերի 10-ին Արցախի ողջ տարածքում կայացավ հանրաքվե, և ընդունվեց երկրի Մայր օրենքը՝ Սահմանադրությունը: Սակայն 25 տարի առաջ արցախցին արդեն արտահայտել էր իր կամքը և հանրաքվեի արդյունքում հռչակել իր անկախությունը:

Մինչ Սահմանադրության ընդունումը, իհարկե, երկրում գործում էին օրենքներ, որոնք կանոնակարգում էին հարաբերությունները հասարակական-քաղաքական կյանքում։ Բայց ժամանակի հետ հասունացավ անհրաժեշտություն՝ ունենալ Սահմանադրության, որի ընդունման 10 ամյակի առթիվ Քաշաթաղի շրջանի մի շարք դպրոցներում տեղի ունեցան բաց դասեր: Դրանք անցկացրեցին շրջվարչակազմի աշխատակիցներն ու պատմության ուսուցիչները:

Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի և աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Արմեն Պետրոսյանի հետ այցելեցի Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 միջն. դպրոց (տնօրեն՝ Հ. Արզանյան): Կրթօջախն այս տարի տոնեց հիմնադրման 20 ամյակը:

tonacarՑածր դասարանների աշակերտները խմբվել էին արդեն տեղադրված տոնածառի մոտ, հնչում էր երաժշտություն: Մոտ 180 աշակերտ ունեցող դպրոցի բարձրդասարանցիները միատեղվել էին 9-րդ դասարանում:

dprocakannerՊատմության և հասարակագիտության ուսուցչուհի Ս. Նազարյանը տեղեկացրեց այցի նպատակը: Ա. Մխիթարյանը կարևորելով մարդու իրավունքների պաշտպանությունը՝ անդրադարձավ Պետություն-Իրավունք-Սահմանադրություն-Վարքագիծ երևույթներին: Խոսեց պետական կառավարման ձևերի մասին՝ նշելով, որ մեր հանրապետությանը՝ ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է, որ իշխանությունն Արցախում պատկանում է ժողովրդին։ Նշեց, որ այս տարի արդեն քննարկման է դրվել մեր Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնել:

Հատկապես անդրադարձավ երկրի կառավարման ձևին, որ այսուհետ Արցախում ընդլայնվում է Նախագահի լիազորությունը: Երկրի կառավարման ձևում փոփոխություն իրականացնելու անհրաժեշտությունը հասունացել է վաղուց, քանի որ մեր երկիրը գտնվում է պատերազմական դրության մեջ: Իսկ ապրիլյան պատերազմն առավել համոզեց, որ ուժեղ ու միասնական գործադիր իշխանությունն է ունակ արտակարգ իրավիճակներում գործել օպերատիվ:

Իհարկե, պետական կառավարման այս ձևը ոչ միանշանակ է ընդունվում շատերի կողմից՝ կապված իշխանության գերկենտրոնացման հնարավորության հետ։ Սակայն նոր Սահմանադրության նախագծում նշված է, որ գործելու է հակակշռման մեխանիզմ:

dprocakanner-1Նոր Սահմանադրության վերաբերյալ բանախոսին հարցեր ուղղեցին աշակերտները: Օրինակ՝ ինչու է մեր երկրում նախագահական կառավարում: Հարցեր հնչեցին անձ և քաղաքացի եզրերի, մարդու իրավունքների, պարտականությունների վերաբերյալ և այլն: Հարցերն ունեցան համոզիչ պատասխաններ:

Նույն օրը Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-12-րդ դասարանցիների համար ԼՂՀ սահմանադրության օրվան նվիրված դաս էր նախաձեռնել շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ նույն դպրոցի պատմության ուսուցչուհի Վարդուշ Մովսիսյանը: Ներկա էին դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը, փոխտնօրենը, ուսուցիչներ: Աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցում էին սահմանադրական քննարկումներին:

Նշվեց, որ դեկտեմբերի 10-ը Արցախում նշանավորվում է նրանով, որ հենց այդ օրը՝ 25 տարի առաջ, անցկացվեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման հանրաքվեն, որի արդյունքում ընտրողների 99,8%-ը կողմ քվեարկեց Արցախի անկախությանը: Եվ 15 տարի անց հանրաքվեի արդյունքում 77 հազ. 279 քաղաքացի կողմ քվեարկեց ԼՂՀ Սահմանադրության ընդունմանը: Դեկտեմբերի 10-ը նաև Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, այսինքն՝ եռատոն է:

Ընդունված Սահմանադրությամբ ամրագրվեց, որ պետական իշխանությունը Ղարաբաղում իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ։

Դասին մասնակից եղան նաև աշակերտները՝ ներկայացնելով միջնադարում և հետագայում Հայոց կյանքում ստեղծված իրավական փաստաթղթերը, որոնք համազոր են եղել սահմանադրությանը:

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031