Սամբոյի 2016 թվականի մարզական տարվա միջազգային մրցաշարերի վերջակետը դրվելու է Կիպրոսում, ուր դեկտեմբերի 9-ից 11-ը անց է կացվում Ուսանողների աշխարհի առաջնությունը, իսկ դեկտեմբերի 12-ից 15-ը՝ Դեռահասների (կադետների):
Բելառուսի, Վրաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Մակեդոնիայի, Սերբիայի, Ղազախստանի, Գերմանիայի, Ադրբեջանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Ռումինիայի, Սլովենիայի, Բելգիայի մարզիկների հետ ասպարեզ կմտնեն նաև Հայաստանը ներկայացնող ուսանող ու դեռահաս (կադետ) սամբիստները:
Ուրախալի է, որ մրցումների առաջին օրը հայ մարզիկներից Էդիկ Պետրոսյանը 90 կգ քաշային կարգում հասավ մինչև եզրափակիչ, ուր հանդիպեց Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Հովհաննիսյանի հետ: Արդյունքում հաղթեց Դավիթը, իսկ Էդիկն արժանացավ արծաթե պարգևի:
Ի պատիվ հաղթողների հնչեց «Գաուդեամուս» ուսանողական օրհներգը:
Կարդացեք նաև
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա