Այսօր Բուդապեշտում մեկնարկում է ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունը:
Հայաստանը երկու ոճերում ներկայացված է 2-ական ըմբիշով. ազատ ոճ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Գրիգոր Գրիգորյան (70 կգ) եւ հունահռոմեական ոճ՝ Վարշամ Բորանյան (71 կգ), Սարգիս Քոչարյան (80 կգ):
Այսօր մրցագորգ մտնում են ազատ ոճային Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ հունահռոմեական Վարշամ Բորանյանը: Վիճակահանությամբ մեր երկու մարզիկներին էլ բարդ մրցակիցներ են բաժին հասել, որոնք ներկայացնում են Իրանի շատ ուժեղ դպրոցը: Վոլոդյա Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում մեկնարկում է Բեհման Էշանպուրի, իսկ Վարշամ Բորանյանը որակավորման փուլում՝ Աֆշին Բյաբանգարդի հետ մենամարտով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ