Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը վերջերս 15 նմուշ զովացուցիչ ըմպելիք է հանձնել լաբորատոր փորձաքննության: Պարզվել է, որ դրանցից 11-ը պիտանի չեն օգտագործման համար: Այս մասին այսօր Արմեն Պողոսյանը «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հայտնեց լրագրողներին:
Տեղեկացրեց, որ իրեն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից վստահեցրել են՝ արված է հնարավորը, որպեսզի վտանգավոր ըմպելիքները այլեւս չլինեն խանութներում:
«Ըստ լաբորատոր եզրակացության՝ որոշակի չափանիշներ խախտված են եղել: Բացի դրանցից՝ նաեւ շիշը՝ տարան էր անպիտան, երեւում էր, որ երկրորդական վերամշակված՝ հակասանիտարահիգիենիկ տարա էր»,-ասաց Արմեն Պողոսյանը:
Նա օրինախախտ ձեռնարկությունների անունները չհրապարակեց, բայց ընդգծեց, որ զովացուցիչ ըմպելիքներ արտադրող ընկերությունները շատ են, ուստի բացառված չէ, որ վտանգավոր ըմպելիքներ այժմ էլ վաճառվում են խանութներում:
Կարդացեք նաև
Սպառողների իրավունքների պաշտպանը նաեւ հայտնեց, որ տոներին ընդառաջ շուկայում գնաճ դեռ չի նկատվում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ