Անգլիայի մայրաքաղաքում երեկ երեկոյան մեկնարկած շախմատի London Chess Classic գերմրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով արդեն 29-րդ քայլում պարտության է մատնել Անգլիայի ուժեղագույն գրոսմայստերներից մեկին՝ Մայքլ Ադամսին: Իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել նաեւ Ուեսլի Սոն եւ Վլադիմիր Կրամնիկը: Այսօր Արոնյանը հանդիպում է Կրամնիկի հետ:
Գերմրցաշարին մասնակցում են ժամանակակից շախմատի ուժեղագույն գրոսմայստերներից տասը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ