Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ահազանգ սպառողներից. խանութներում «էժանացված», բայց վերամշակված պանիր է վաճառվում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2016 12:47

Վերջին շրջանում սպառողերի բողոքները շատացել են. խանութներում «գնանկման» անվան տակ անորակ կամ վերամշակված սնունդ է վաճառվում: Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը:

Նա առայժմ անուններ չի  տալիս, դեպքերը փաստերով ապացուցելու կարիք կա. «Խավիարի եւ պանրի մասին է խոսքը, որոնք կասկած են հարուցել: Պանիրն էժանացրել են, բայց երեւում է, որ վերամշակված է: Երեւույթը որպես կանոն տոներից առաջ նկատվում է, երբ առեւտուրը շատանում է»:

Ըստ Արմեն Պողոսյանի՝ սննդային խանգարումների 90%-ը կապված է ոչ թե սննդի որակի, այլ դրա ոչ ճիշտ պահպանման եւ տեղափոխման հետ. «Մսի կիսաֆաբրիկատը չի կարելի երկու անգամ սառնարան դնել-հանել: Որոշ տանտիկիններ ինձ ասել են՝ տոլման կերանք ութերորդ օրը ու մեզ բան չպատահեց… Այն, ինչ պետք է պատահեր, միանգամից չի երեւա, բայց առողջության վրա հետեւանք կթողնի»:

Արմն Պողոսյանը կասկածելի սնունդ հայտնաբերելու դեպքում խորհուրդ է տալիս ահազանգել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031