Իրական վտանգ կա, որ արդեն հաջորդ տարի Հայաստանի պետական պարտքը կգերազանցի համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը եւ ըստ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի, կառավարությունը այլեւս իրավունք չի ունենա պարտքեր ներգրավելու:
Խնդիրն այն է, որ այս տարվա ավարտին Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի մոտ 10.1 միլիարդ դոլար: 2017 թվականի վերջին կառավարության լավատեսական կանխատեսումներով պետական պարտքը (առանց ԿԲ-ի պարտքի) պետք է կազմի 5 միլիարդ 895 միլիոն դոլար: Եթե այս կանխատեսումը իրականանա, ապա պետական պարտքը կկազմի 2016 թվականի ՀՆԱ-ի մոտ 59 տոկոսը: Սակայն դա հիմա համարվում է չափազանց լավատեսական կանխատեսում, հաշվի առնելով տնտեսական ցուցանիշների գահավիժումը եւ պետական պարտքի կուտակման ինտենսիվությունը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում