Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորի նախաշեմին գնաճը դարձյալ թակեց մեր դուռը. «Հրապարակ»

Դեկտեմբեր 10,2016 12:12

Ամանորի նախաշեմին գնաճը դարձյալ թակեց մեր դուռը: Չի բացառվում, սակայն, որ սկիզբ առած թանկացումներն այս դեպքում այնքան էլ առնչություն չունենան նախատոնական ավանդական աժիոտաժի հետ:

Քանզի, եթե հետեւենք Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վերջին ամիսների ուղեգծին, ապա կտեսնենք, որ այն նպատակաուղղված է եղել բացառապես տնտեսական ակտիվության խթանմանը եւ գնաճի խրախուսմանը` հընթացս ապահովելով դրամի սահուն արժեզրկում:

Ու թեեւ տնտեսական ակտիվությունը վերջին ամսում էլ ավելի նահանջեց, սակայն, արի ու տես, գնաճը հեշտությամբ խթանվեց: Սա տիպիկ հայկական տնտեսության օրինաչափություն է:

Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն հրապարակել է նոյեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ), ըստ որի` նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, պարենային 8 ապրանքախմբերում գներն աճել են՝ այսպիսով ապահովելով պարենային ապրանքների 2,8 % գնաճ: Այն հիմնականում պայմանավորված է բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի 28,5 % աճով, բայց` ոչ միայն:

Հոկտեմբերին, նոյեմբերի համեմատ, թանկացումներ գրանցվել են պարենային 13 ապրանքախմբերից 8-ում, այդ թվում` մրգի ապրանքախմբում` 2,1 %-ով (իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ`13,9 %-ով), կաթնամթերքի` 1,6 %-ով, ձկնամթերքի` 1,4 %-ով, կենդանական եւ բուսական յուղերի` 1,3 %-ով, իսկ շաքարավազի գինն աճել է եւս 1,9 %-ով:

Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031