Այս տարվա` 2016-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին թուրքական ներմուծումը կրկին ավելացել է` կազմելով 125 մլն դոլար` անցած տարվա նույն ժամանակահատվածի 110 մլն դոլարի դիմաց: Հավանական է, որ տարեկան ցուցանիշով այն կազմի մոտ 150 մլն դոլար: Այսինքն, ուղիղ այդքանով մենք խրախուսում ենք թուրքական արդյունաբերությանը, տնտեսությանը, պետությանն ընդհանրապես եւ այդքանից հետո չքմեղանում, որ մեզանից ոչինչ կախված չէ:
Ցավոք, այս հարցի նկատմամբ բացակայում է նաեւ պետական մոտեցումը: Մինչդեռ, թշնամական երկրի հանդեպ պետությունը պետք է որոշակի ռազմավարություն ունենա, որի մեջ ներառված լինի նաեւ նրա ազդեցություններին դիմակայելը, չխոսելով արդեն նրա զարգացմանը նպաստելուն դեմ նախատեսված միջոցառումների մասին: Ի վերջո, որպես ազգ եւ պետություն երբեւէ հասկանալո՞ւ ենք այս ամենը …
Արա Մարտիրոսյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում