Հայաստանի իշխանությանը թվում է, որ կարելի է շուստրիության կանխավարկածով՝ ԵՏՄ մտնելով, փորձել շուկաներ պոկել մնացյալ աշխարհից։ Ինչպես դեռևս պոկվում են դրամաշնորհներն ու պետական վարկերը։ Պոկել ու շարունակել վայելել իշխանությունը ԵՏՄ-ում լինելու համար։ Ու մինչև Հայաստանի իշխանությունը շարունակում է այդ շուստրիությունը, վարչապետն էլ հայտարարում է, թե փաստ չէ, որ ԵՏՄ-ին չանդամակցելով՝ Հայաստանի վնասներն ավելի մեծ չէին լինի, մեր հարևաններից Վրաստանը ու չհարևաններից Ուկրաինան ստանում են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելու հնարավորություն։
Այն հնարավորությունը, որը Հայաստանը կորցրեց՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին՝ առանց վիզայի մուտք գործելով այնտեղ, որտեղ մտնելուց հետո՝ այլ տեղերում, լավագույն դեպքում, քաղաքավարի ժպտում են՝ ցույց տալով համապատասխան տեղը։ ԵՏՄ մտնելով՝ Հայաստանը ոչ միայն տնտեսական, այլև մնացած բոլոր բաղադրիչներն ածանցել է Ռուսաստանից։
Այնպես որ, բարձրագոչ անվանումներով լսումների փոխարեն՝ Հայաստանի արտաքին տնտեսական կապերի մասին որևէ հարց քննարկելու համար Հայաստանի խորհրդարանը, լավագույն դեպքում, պետք է հրավիրի ռուս որևէ չինովնիկի և կազմակերպի ոչ թե լսումներ՝ քննարկման իմաստով, այլ լսում՝ այդ բառի ամենաուղիղ իմաստով։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում