Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան – 2026. Նախընտրական քարոզչությունը 10 տարի հետո

Դեկտեմբեր 10,2016 10:00

«Սա մեր ազգի վերջին շանսն է,- Ազգային ժողովի հայտարարությունների ժամին հայտարարել է մոտ 6000 հասարակական կազմակերպություն միավորող «Տիեզերական հայերի համախմբում» (ՏՀՀ) կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը,- եթե այս անգամ էլ ժողովուրդը չկարողանա թոթափել հանցավոր իշխանությունների լուծը, ապա հայկական պետությունը եւ հայոց ազգն այլեւս կդադարեցնեն իրենց գոյությունը»: Այնուհետեւ խորհրդարանի միջանցքում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է պարոն Բաղդասարյանը հանցավոր համարում այն իշխանությունը, որի հետ իր կուսակցությունը կոալիցիա էր կազմել ընդամենը երկու տարի առաջ:

Պատասխանելով այդ հարցին՝ ՏՀՀ նախագահը նախ նկատեց, որ այդ հարցն ակնհայտորեն ուղղորդված եւ պատվիրված է, ապա նշեց. «Այո, մենք մտել էինք իշխանական կոալիցիայի մեջ, բայց հատուկ նպատակով` մեր ծրագրերն իրականացնելու համար: Մասնավորապես, հանդես ենք եկել 4639 օրենսդրական նախաձեռնությամբ: Մեզ հաջողվել է, օրինակ, ինդեքսավորել խնայբանկերի ավանդները 1916 թվականին ծնված քաղաքացիների համար: Մենք ժողովրդի մատից փուշ հանող կուսակցություն ենք»:

«Կենսագործենք ՀՀԿ 24-րդ համագումարի պատմական որոշումները»` այդ կարգախոսով է անցել ՀՀԿ կանանց խորհրդի 17-րդ միջմարզային կոնֆերանսը, որին մասնակցում էին Հայաստանի բոլոր դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններն ու փոխտնօրենները, ինչպես նաեւ մարզպետարանների մշակույթի եւ կրթության բաժինների աշխատակիցները: Հրավիրված էին հյուրեր Չինաստանի, Կուբայի եւ Հյուսիսային Կորեայի կանանց կազմակերպություններից: Կոնֆերանսի մասնակիցներն ընդունեցին բանաձեւ, որում ամբողջությամբ սատարում են կուսակցության ազգանպաստ ներքին եւ արտաքին քաղաքականությանը, միջազգային ազգային-պահպանողական շարժման զարգացմանն ու տարածմանը: Կոնֆերանսի վերջում մասնակիցներին բաժանվեց Գարեգին Նժդեհի երկերի լիակատար ժողովածուն` ոսկեզօծ կազմով:

«Կասկած» մամուլի ակումբում լրագրողների հետ էին հանդիպել Գառնիկ Իսագուլյանն եւ Արամ Հարությունյանը: Պատասխանելով լրագրողի հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հեռանկարների մասին, հռետորները հիշեցրին երկնիշ տնտեսական աճը եւ արտագաղթի բացակայությունը երկրորդ նախագահի իշխանության օրոք: Ըստ որոշ կայքերի տեղեկությունների՝ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Բահամյան կղզիներում գաղտնի հանդիպում են անցկացրել՝ նվիրված Քոչարյանի վերադարձի հարցին: Ըստ այդ աղբյուրի՝ հանդիպմանը ներկա էին Արա Աբրահամյանը, Սամվել Կարապետյանը, Արսինե Խանջյանը, Ջորջ Քլունին եւ մի շարք այլ գլոբալ հայեր:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այս մէկը գլուխ-գործոց է…

    աթոռէս վար պիտի իյնայի խնդալէն

  2. Վախթանգ Սիրադեղյան says:

    «Հրավիրված էին հյուրեր Չինաստանի, Կուբայի եւ Հյուսիսային Կորեայի կանանց կազմակերպություններից:» Եթե Կուբայի կանանց բախտը բերի` նրանց կհանեն վիրտուալ այս ցուցակից:

  3. Լավատես says:

    Անկեղծության հարցում կասկածում եմ, իրենց վարկաբեկած մարդիկ սկզբից պետք է մաքրվեն՝ եթե իրենց մակարդակը իրենց թույլ է տալիս դա անել, բայց գաղափարը իհարկե շատ լավն է։ Եթե իսկապես անկեղծ են, լավ կլիներ մաքուր՝ չդրամաշորթված ու այլ ուժերին չծառայող երիտասարդներին առաջ տանեին սուսիկ փուսիկ ու դրանով մաքրվեին ու էլ հրապարակ դուրս չգային։
    Ինչ վերաբերում է գաղափարին՝ տասը գող հազարական դրամ գլխավոր գողի հրամանով կազմակերպված շատ արագ կհավաքի տասը հազար դրամ, իսկ հարյուր օրինավոր քաղաքացի հազարական դրամ օրինավոր նախարարի հրամանով ի վիճակի չի հավաքել ու ստանալ հարյուր հազար դրամ՝ տասն անգամ ավել, քան գողերը։ Խնդիրը հենց դրա մեջ է՝ գող ավազակները, կաշառակերներն ու այլ թափթփուկները շատ անգամ քիչ են քանակով, բայց շատ ավելի կազմակերպված են, քան ժողովրդավարությամբ տառապող ազատ անկախ քաղաքացիները, որոնց խելոք թափթփուքներն էշացնում են բարձր գաղափարներով։ Եթե ուզում ենք պետություն պահպանել ու պաշտպանել՝ պետք է ազգ դառնանք, իսկ ազգը՝ դա կազմակերպված ժողովուրդն է՝ լինի ժողովուրդը երկրի ներսում թե դրսում։ Կարճ ասած՝ մենք պետք է կռվենք նրանց դեմ ու հաղթենք, ով գաղափարապես թե դրամապես թե ուժով ջլատում է մեր ժողովրդին։

  4. Ruben says:

    Գարեգին Նժդեհի երկերի լիակատար ժողովածու…
    Под ним весь в мыле конь лихой
    Бесценной масти, золотой.
    Питомец резвый Карабаха
    Прядет ушьми и, полный страха,
    Храпя косится с крутизны
    На пену скачущей волны.
    М. Ю. Лермонтов, «Демон».

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031