Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրահատուկ առեւտուր մանկական սայլակից

Դեկտեմբեր 10,2016 18:00

Երեւանցիներս վարժվել ենք փողոցային առեւտրի գոյությանը մայրաքաղաքի ամենաանհավանական հատվածներում` սկսած Մատենադարանի մուտքի մոտ վաճառվող մանր-մունր իրերից, վերջացրած մետրոյի գետնանցումներում անմիջապես գետնին վաճառվող ձկնեղենից, չրերից ու կանաչուց: Տպավորություն է ստեղծվել, թե այս խնդիրը երբեք չի կարգավորվի:Մյուս կողմից էլ՝ բացօթյա առեւտրով զբաղվողներն իրենց առօրյա հացն են հոգում, բացի դրանից՝ փողոցում, անգամ հակահիգիենիկ պայմաններում վաճառվող մթերքն ավելի մատչելի է որոշ խավերի համար, քան ձեռք կբերեին խանութներում: Զանազան կանաչիներով բեռնված մանկական այս սայլակն էլ կանգնեցված էր Մաշտոցի պողոտայի մայթին: Իմիջիայլոց, գնորդները պասիվ չէին: Գուցե նրանց գրավել էր յուրահատուկ առեւտուրը` ուղիղ մանկական սայլակից:

 

Լուսանկարը`
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

«Առավոտ»

09.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031