«Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանությունը ձգտում է զարգացնել երկկողմ հարաբերությունները բոլոր բնագավառներում՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը հանդիսանում է մեզ համար բարեկամ երկիր եւ աշխարհագրորեն շատ մոտ է Իրաքին։ Հայաստանն ու Իրաքը ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր, որոնք կարող են երկու բարեկամ երկրներին մեծ օգուտներ բերել»,- «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար, դոկտոր Ալիա Մահմուդ Սալման Ալ-Զուբեյդին։
Նկատենք, որ Հայաստանից Իրաք արտահանումների ծավալը աճ է գրանցում 2013 թվականից սկսած։ 2013 թվականին աճը կազմել է 48 միլիոն ԱՄՆ դոլար, 2014-ին՝ 80 միլիոն դոլար, 2015-ին` 128 միլիոն։ Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում արտահանումների ծավալը արդեն իսկ կազմել է 101 միլիոն ԱՄՆ դոլար։
Կարդացեք նաև
«Առավոտ»
09.12.2016