Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը չօգտվեց ընձեռված հնարավորությունից». Րաֆֆի Գալֆայան

Դեկտեմբեր 09,2016 22:15

Միջազգային իրավունքի փորձագետ Րաֆֆի Գալֆայանի դիտարկմամբ, ապրիլյան իրադարձությունները Հայաստանի և Արցախի համար ադրբեջանական վայրագությունների հարցը միջազգային հարթակում բարձրացնելու հնարավորություն էին, ինչից ոչ Հայաստանը, ոչ էլ Արցախը չօգտվեցին:

«Հայաստանը կարող էր դիմել ՄԱԿ-ի ռասսայական խտրականությունների հանձնաժողովին, իսկ ԼՂՀ-ն՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին: Վեջինին դիմելու համար ամենևին պարտադիր չէ լինել ճանաչված պետություն լինել»,- այսօր ԼՂ հակամարտության կարգավորումը եւ «Անջատում հանուն փրկության սկզբունքը» թեմայով քննարկման ժամանակ ասաց փորձագետը:

Նա նաեւ համոզմունք հայտնեց` «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառումը կարող է նպաստել ԼՂՀ անկախության հռչակագրի միջազգային ճանաչմանը, ապա հիշեցրեց Կոսովոյի անկախության հռչակագրի միջազգային դատարանի կողմից օրինական ճանաչման օրինակը. «Սերբիայի հարցմանն ի պատասխան միջազգային դատարանը նշել էր, որ միջազգային իրավունքը չի արգելում անկախության հռչակումը, իսկ որպես Կոսովոյի անկախության հիմք դատարանը նշել էր` անկախություն հռչակելիս Կոսովոն ուժ չէր կիրառել իր ավելի քան տասնամյա միջանկյալ կարգավիճակի ընթացքում, ապացուցել էր իր պետական կենսունակությունը: Նույնը հնարավոր է նաև Արցախի պարագայում»:

Պարոն Գալֆայանն անդրադարձավ նաեւ ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությանը, ասաց` որ այդ իրավունքի ձեւավորման սկզբնական փուլում այն չէր նախատեսում որևէ երկրի տարածքի անջատում. «Այն իրենից ներկայացրել է պետության կողմից մարդկանց խմբի որոշակի իրավունքների և անվտանգության ապահովում… բայց ժամանակի ընթացքում այս սկզբունքը լրացվել է և ի հայտ է եկել ոչ միայն ներքին, այլև արտաքին ինքնորոշման սկզբունք` անջատում տվյալ երկրից»:

Ըստ նրա, արտաքին ինքնորոշման իրավունքի կիրառման օրինակը Կոսովոյի անկախացման ժամանակ միջազգային դատարանի կողմից առաջ քաշված չորս հիմնական չափորոշիչներն են. «Առաջին՝ մարդկանց խումբը պետք է նույնականացվի տվյալ երկրի տարածքում, երկրորդ՝ այն պետք է մարդկանց խումբը բնակվի տվյալ երկրի որոշակի տարածքում, իսկ արցախահայությունը չէր կարողանա օգտվել իր արտաքին ինքնորոշման իրավունքից, եթե սփռված լիներ ողջ Ադրբեջանի տարածքով մեկ, երրորդ` տվյալ տարածքում մեծամասնություն կազմելու հանգամանքն է, չորրորդ`արտաքին ինքնորոշման իրավունքը կարող է կիրառվել միայն այն պարագայում, երբ խախտվել են տվյալ մարդկանց խմբի իրավունքները, վտանգի տակ է նրանց գոյության իրավունքը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Եւ հինգերորդ՝եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը դա ցանկանան….

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031