Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին դեբիլ է անվանել: Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները` շեշտելով, որ գերմանական մամուլն էլ է անդրադարձել կատարվածին:
Միջադեպը կայացել է դեկտեմբերի 9-ին` Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ Լավրովի հանդիպման ժամանակ: Ի թիվս այլոց, ՌԴ արտգործնախարարը Համբուրգում մասնակցում էր ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների նիստին:
eurointegration.com.ua-ի փոխանցմամբ, արարողակարգային մասից հետո դիվանագետները սովորաբար շնորհակալություն են հայտնում լրագրողներին`ակնարկելով, որ ժամանակն է դադարեցնել նկարահանումները: Սակայն Reuters-ի օպերատորը մի քանի րոպե երկար է աշխատել`ցանկանալով նկարել տեսախցիկների մոտով անցնող արտգործնախարարներին: Դրանից զայրացած` Սերգեյ Լավրովը մոտեցել է լրագրողներին ու անգլերենով կոչ արել «չքվել»` What do you want? You can get out, ապա ռուսերենով դեբիլ է անվանել օպերատորին, ինչը, բնականաբար նկարահանվել է:
Հիշեցնենք, որ նման մի միջադեպ էլ 2015-ին էր տեղի ունեցել, այդ անգամ էլ Լավրովը Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հասցեին էր նման որակում արել`կարծելով, թե իր բարձրախոսն արդեն անջատված է:
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=-xcNkZ9Mu_0
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարը` gordonua.com-ի