Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանցիների վաղեմի ցանկությունն իրականացվում է

Դեկտեմբեր 09,2016 21:03

Իջեւանի քաղաքի բնակիչների վաղեմի ցանկությունն է ասֆալտապատ տեսնել մարզկենտրոնի Մետաղագործների փողոցը: Նախկինում, մոտ 7-8 տարի առաջ, այդ փողոցի ասֆալտապատման մրցույթ էր անցկացվել, սակայն փողոցը չէր ասֆալտապատվել:

Ներկայումս ընթանում է Մետաղագործների փողոցի 600 մետր երկարությամբ, 6 մետր լայնությամբ ճանապարհի ասֆալտապատումը:

asfaltapatum-1 asfaltapatum-3

Մոտ երկու ամիս ընթացքի մեջ է այդ փողոցի մայթերի սալիկապատումը: Սալիկապատումը եւ փողոցի ասֆալտապատումն առաջիկայում կավարտվեն: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հայտնեց,որ Մետաղագործների փողոցի գիշերային լուսավորության համակարգը կարդիականացվի, գարնանը փողոցը կկանաչապատվի եւ կդառնա Տավուշի մարզկենտրոնի ամենագեղեցիկ փողոցներից մեկը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031