ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Սիսիան –
Գորիս ավտոճանապարհին բուք է, տեսանելիությունը՝ 10-15 մ:
Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց
լեռնանցքում տեղ-տեղ մեկասառույց է:
Նշված ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների
աշխատակիցները կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման
աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:
Կարդացեք նաև
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն