2016 թվականի դեկտեմբերի 8-ին Վարշավայի համալսարանի Իրավունքի և վարչարարության ֆակուլտետում կայացավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի հանդիպումը համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Հանդիպումը նախաձեռնել և կազմակերպել էր Վարշավայի համալսարանի` Գաբրիել Շերշենևիչի անվան Արևելքի և իրավունքի ինստիտուտը: Հանդիպմանը ներկա էին Վարշավայի համալսարանի Իրավունքի և վարչարարության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Թոմաշ Գիարոն, Գաբրիել Շերշենևիչի անվան Արևելքի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, դոցենտ Յարոսլավ Տուրլուկովսկին, Շումանի անվան ինստիտուտի տնօրեն, ԼՀ Նախագահի աշխատակազմի փորձագետ, դոկտոր Զբիգնիև Կրիսիակը, ուսանողներ, դասախոսներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Պատասխանելով հանդիպումը վարող փորձագետ Միխայիլ Զադլովսկու հարցերին` դեսպան Էդգար Ղազարյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շարժառիթները, Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունները, Հայաստանի և հարևան երկրների հետ հարաբերությունները, Հայաստանի անվտանգության համակարգին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Լեհաստանի հայ համայնքի պատմությանը վերաբերող հարցերը: Դեսպան Ղազարյանն անդրադարձավ նաև Հայաստան-ԵՄ, ինչպես նաև այլ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններին։ Հանդիպման ավարտին դեսպան Ղազարյանը պատասխանեց ներկաների հարցերին:
ՀՀ ԱԳՆ