Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ դեկտեմբերի 9-ին այցելել է ԼՂՀ հարավային եւ հարավարեւելյան շրջաններում տեղակայված մի շարք զորամասեր, տեղում ծանոթացել զինվորների ծառայությանը եւ տիրող իրավիճակին:
Նախագահները մասնակցել են նոր զորանոցների, զինծառայողների համար նոր բնակելի շենքի եւ մի շարք այլ օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ