Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կայացել է տեղական ինքնակառավարման ոլորտի օրենքների նախագծերի քննարկում

Դեկտեմբեր 09,2016 18:45

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին Երևանում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման ոլորտի օրենքների նախագծերի քննարկում, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Հայաստանի համայնքների միությունը, միջազգային մի շարք կազմակերպությունների փորձագետներ, ինչպես նաե Հայաստանի շուրջ 100 համայնքների ղեկավարներ։

Քննարկմանն անդրադարձ է կատարվել «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» և «Միջհամայնքային միավորումների մասին» ՀՀ օրենքների նախագծերին։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն իր խոսքում կարևորել է օրենքների նախագծերի շուրջ նման քննարկումների անցկացումը։  Օրենսդրական նախագծերի վերաբերյալ իրատեսական առաջարկների ներկայացումը փոխնախարարը հատկապես կարեւորել է դեկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովում կայանալիք լսումներին ընդառաջ, նշել է, որ դրանք քննարկման առարկա կարող են դառնալ նաեւ լսումների ժամանակ։

ՀՀ ՏԿԶՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031