«2017թ.-ին սպասվելիք ԱԺ ընտրությունները ՀՀ-ի համար կարևոր մարտահրավեր են»,-կարծում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Այդ գործընթացի տխուր մաս է կազմում կոռուպցիան։ Հուսով եմ՝ միասին կկարողանանք ՀՀ բնակիչներին հասկացնել, որ կաշառք ընդունելը չէ երկրի ապագան փոխելու ճանապարհը»,-այսօր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն»-ի՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց դեսպանը, ապա ասաց. «Ձեր ապագան 10 հազար դրամ չարժե»։
Ըստ Պյոտր Սվիտալսկու՝ կոռուպցիայի դեմ պայքարում ճիշտ չէ մեղադրել միայն պաշտոնյաներին, յուրաքանչյուրն ինքը պետք է պայքարի: «Հայաստանը պետք է մերժի կոռուպցիան, վերացնի կաշառքը ոստիկանությունում, դատարաններում, դպրոցում…»,-համոզմունք հայտնեց պաշտոնյան: Նաեւ վստահեցրեց, որ ԵՄ-ն կոռուպցիայի դեմ պայքարում կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը, թեեւ վերջինս այդ հարցում թերացել է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի