Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բյուջե-2017»-ի նախնական քննարկումների ամփոփումն ԼՂՀ Ազգային ժողովում

Դեկտեմբեր 09,2016 17:53

Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը:

Ամփոփիչ նիստի ընթացքում քննության են առնվել «ԼՂՀ 2017թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի փաթեթում ներկայացված մի շարք օրենքների նախագծեր: Մասնավորապես, հարկային դաշտը կարգավորող օրենքների փաթեթը, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքը: Մշտական հանձնաժողովը քննարկել է նաև ԼՂՀ վերահսկիչ պալատի 2017թ.-ի գործունեության տարեկան ծրագիրը:

Օրինագծերի և ծրագրերի մասին զեկույցներով ու հաղորդումներով հանդես են եկել ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալներ Գրիգորի Մարտիրոսյանը, Արթուր Հարությունյանը և ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը:

Զեկուցողները պատասխանել և պարզաբանումներ են տվել պատգամավորների առաջադրած հարցերին:

Ներկայացված բոլոր նախագծերը գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորել է չորրորդ նստաշրջանի առաջիկա լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու համար:

Հիշեցնենք, որ նախորդ օրերին ԱԺ-ում ընթացել են բյուջեի նախագծի քննարկումները խմբակցություններում: Այսօր խորհրդարանում կհավաքագրվեն պատգամավորների, խմբակցությունների և հանձնաժողովների առաջարկությունները՝ կառավարություն ուղարկելու համար:

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031