ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը բազմատեսակ մարզական գույք է տրամադրել ՀՀ Շիրակի մարզի Հառիճ գյուղի Ա. Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցին:
Մարզագույքն արդեն տեղադրված է դպրոցի վերանորոգված մարզադահլիճում և երեկ՝ դեկտեմբերի 8-ին, տեղի է ունեցել մարզադահլիճի վերաբացման հանդիսավորի արարողությունը: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանն ու ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
Նախարարության կողմից Հառիճի միջնակարգ դպրոցին տրամադրվել են ներքնակներ, բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի գնդակներ, վոլեյբոլի ցանց, մարմնամարզական այծ, մագլցման պարաններ, շվեդական պատ, ցատկապարաններ, բասկետբոլի զամբյուղ և այլն:
«Վստահ եմ՝ վերանորոգված և մարզագույքով համալրված մարզադահլիճը կծառայի աշակերտների շրջանում սպորտի մասսայականացմանը և առողջ ապրելակերպի քարոզչությանը»,- նշել է Լևոն Վահրադյանը։
Կարդացեք նաև
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն