Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծամասնությունը՝ աղքատները, չեն գնալու իրենց կեղեքողներին ձայն տալու». Գուրգեն Եղիազարյան

Դեկտեմբեր 09,2016 17:48

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը այսօր՝ դեկտեմբերի 9-ին «Հայացք» մամուլի ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ, խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ ասաց, որ այս անգամ դրանք հետաքրքիր են լինելու, քանի որ ունենք վարչապետ Կարեն Կարապետյանը, որը, ըստ նրա, վերին աստիճանի խոստումնալից է: Նա նաեւ շեշտեց Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն:

Գուրգեն Եղիազարյանի խոսքերով՝ այս անգամ երեւում է, որ ընտրություններին կձերբազատվենք «դիակներից» եւ մահացածների անունները ի վերջո դուրս կգան ընտրողների ցուցակից:

Թե ի՞նչ են նախաձեռնել իշխանությունները գալիք ընտրություններին, պարոն Եղիազարյանն ասաց՝ նորից կեղեքելու, նորից մնալու, նորից արտագաղթի ճանապարհ բռնած հայերին դուրս ճանապարհ դնելու գործընթաց: Նա իր կարծիքը հայտնեց այդ առիթով եւ ասաց, որ այս ընտրություններին բացարձակ մեծամասնությունը՝ աղքատները, չեն գնալու իրենց կեղեքողներին ձայն տալու. «Այս անգամ կբաժանվեն մի քանի խմբերի, կուսակցությունների, այդ թվում կեղծ ընդդիմադիրների, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տան, որ իրենք բացարձակ մեծամասնություն չեն: Այսօր միտում կա այս նոր վարչապետով թեթեւացնել այս ժողովրդի հոգսը եւ տա Աստված ուժ ու կորով, որ նա իր ծրագրերը կարողանա իրագործել Հայաստանում, քանի որ արդեն սկսել են խանգարել»:

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանն էլ նշեց, որ աշխատանքը եւ լավատեսությունը պետք է ուղեկցի ընտրությունները եւ որը պետք է անցնի թափանցիկ, հրապարակային եւ արդյունքները ՝ անվիճելի. «Այս դեպքում ունենալու ենք ամբողջությամբ մեր ժողովրդի հավանությանն արժանի օրենսդրություն»:

Վերջում Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ կասկածում է, որ ընտրությունները կանցկացվեն ի շահ ժողովրդի, եւ ինքը, ինչպես նշեց, նախընտրում է իր ձայնը տալ սատանային, քան իշխող կուսակցությանը:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031