Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական միության անունից՝ ԵՄ Բարձր ներկայացուցիչ ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ

Դեկտեմբեր 09,2016 17:43

Դեկտեմբերի 10-ին Եվրոպական միությունն ու ԵՄ անդամ պետությունները նշում են Մարդու իրավունքների օրը: Հավասարության բացակայությունն ու մարդու իրավունքների ոտնահարման երևույթները հանդիսանում են՝ հետզհետե ավելացող մարտահրավերներ ամբողջ աշխարհում, իսկ որոշ՝ Սիրիայի պես երկրներում դեռևս շարունակվում է հակամարտությունը: Ուստի ավելի քան երբևէ կարևոր է դառնում, որ կրկնապատկենք մեր ջանքերն՝ ի նպաստ բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանության: Սա է պատճառը, որ այս տարի՝ միավորվելով Միացյալ Ազգերի Կազմակերպությանը հորդորում ենք բոլորին պայքարել որևէ մեկի իրավունքների համար:
Մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարում յուրաքանչյուրս ունի պատասխանատվության իր բաժինը: Կարելի է ներշնչանք քաղել իրավապաշտպաններից, որոնք խիզախորեն առերեսվում են՝ շատ երկրներում հետզհետե ավելացող ճնշումների և սպառնալիքների դեմ պայքարին: Եվրոպական միությունը վճռել է պաշտպանել նրանց, և խթանել քաղաքացիական հասարակության հնարավորությունները: Եվրամիության՝ բոլոր աստիճաններ զբաղեցնող պաշտոնատար անձիք արդեն անում են դա. հանդիպում են իրավապաշտպանների հետ, հատևում են նրանց մասնակցությամբ դատական նիստերը, այցելելում են նրանց կալանավայրերում և կառավարությունների հետ հանդիպումների ընթացքում քննարկում են կոնկրետ գործեր: 2016 թվականի ընթացքում՝ Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիքի արտակարգ իրավիճակների համար նախատեսված պահուստային ֆոնդի միջոցներից Եվրամիությունը աջակցություն է տրամադրել նաև շուրջ 250 իրավապաշտպանների և նրանց ընտանիքի անդամներին, որոնք՝ իրենց ամենօրյա աշխատանքի բերումով ենթարկվում են մեծ ռիսկերի:

Կարևոր է ամեն մի անհատի գործողություն, մինչդեռ Եվրոպական միությունը, որպես մեկ միավոր, կշարունակի առաջնորդվել կանոնահեն գլոբալ աշխարհակարգի խթանման գործընթացը՝ մարդու իրավունքների պաշտպանությանը վերապահելով առանցքային կարևորություն: Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ստավրոս Լամբրինիդիսը ակտիվորեն նպաստում է «Մարդու իրավունքների մասին ԵՄ քաղաքականության» դերի ու նշանակության ճանաչմանը ողջ աշխարհում: Իսկ այդ ընթացքում, ԵՄ պատվիրակություններն անխոնջ աշխատանք են տանում` պաշտպանելով մարդու իրավունքները հյուրընկալ երկրներում: Եվրոպական միությունը շարունակում է մնալ մարդու իրավունքների մոլի ջատագովը բազմակողմ ձևաչափում, և նաև անվերապահ աջակցություն է տրամադրում ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգին, որը վճռորոշ դեր ունի մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության և դրանց իրականացման համապատասխանության մոնիտորինգի տեսանկյունից:

2017թվականին ԵՄ-ն հետամուտ կլինի՝ Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության մասին նոր՝ Գլոբալ Ռազմավարության կյանքի կոչմանը: 2016 թվականի հունիսին մեկնարկած Ռազմավարությամբ պարտավորություն ենք ստանձնել՝ խթանելու մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը Եվրամիության ներսում և ԵՄ սահմաններից անդին: Այն ներառի միգրանտների և փախստականների իրավունքների պաշտպանության բարձր մակարդակի ապահովումը բոլոր՝ ԵՄ-ն կողմից իրականացվող զարգացմանը միտված ու միգրացիայի հետ առնչվող գործողություններում: Նախատեսում ենք նաև գնահատել հեռահար «Մարդու իրավունքների և ժողովրդավարության 2015-2019թթ գործողությունների ծրագրի» առաջընթացը: Ի լրումն՝ կվերահաստատենք խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ և հանուն երեխաների իրավունքների պաշտպանության համար պայքարելու ԵՄ հանձնառությունը՝ ԵՄ Ուղենիշները վերանայելու միջոցով, ինչպես նաև ավելի կուժեղացնելով այս հարցերի նկատմամբ ԵՄ քաղաքականությունների ազդեցությունը:

Այսօր, ինչպես նաև տարվա ամեն մի օր՝ Եվրոպական միությունը կպայքարի՝ ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության համար և կտրամադրի անվերապահ աջակցություն յուրաքանչյուր անհատի, ով անում է նույնը:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031