«Նույնն էլ կլինի այս անգամ՝ կոռուպցիոն ռիսկեր կան՝ ընտրակաշառք, վարչական ռեսուրսի չարաշահում, եւ հետեւյալ հանգամանքը՝ օգտագործում են այն փաստը, որ կուսակցությունն իշխանության մեջ է: Մնում է, որ դա չօգտագործվի այլ կուսակցություններին իրենց հնարավորություններից զրկելու նպատակով: Հնարավոր է՝ խնդիրն այս անգամ էլ լինի, թե ինչ ձեւերով՝ տեսնենք»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով առաջիկա ԱԺ ընտրություններում հնարավոր կոռուպցիոն դրսեւորումներին՝ ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Գնահատելով նոր կառավարության աշխատանքը՝ նա նկատեց, որ վերջինիս գործունեության 100-րդ օրը շուտով կլրանա, այդ ժամանակ միայն կենտրոնը կհրապարակի իր գնահատականները: «Բայց անգամ եթե հինգ հարյուր օր էլ լինի, որ ոչ մի բան արված չլինի, հույսեր չունեմ…Ինչ-որ օրենսդրական քայլեր արվում են, բայց քաղաքական կամք կդրսեւորվի այն ժամանակ, երբ դրանք կյանքի կոչվեն: Դեռ չի անցել այնքան ժամանակ, որ հասկանանք՝ դրանք ինչպե՞ս կկիրառվեն»,-եզրափակեց Վարուժան Հոկտանյանը:
Հիշեցնենք, որ այսօր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է, որի առթիվ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել է այս տարվա ուսումնասիրությունների մասին տեղեկատվություն:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ