Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրակացարանային տարածքների սեփականաշնորհումն ու նվիրատվությունը դյուրացված կարգով շարունակվում են. Պետական գույքի կառավարման վարչություն

Դեկտեմբեր 09,2016 17:28

Հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման կամ նվիրատվության գործընթացը դյուրացված կարգով շարունակվում է և ծառայությունը քաղաքացիներին առավել հասանելի դարձնելու համար Պետական գույքի կառավարման վարչության աշխատակիցներն իրենք են այցելում մարզեր՝ տեղում հանրակացարանների բնակիչների պայմանագրերի կնքումն ապահովելու համար:

Հերթական այցը Լոռու մարզ էր. Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի 3 հասցեում գտնվող բնակելի շենքում ապրող 11 ընտանիքի հետ կնքվել են նվիրատվության պայմանագրեր, կատարվել է բնակարանների հանձնում-ընդունում: Նույն հանրակացարանում ևս 4 ընտանիքի խնդիր կլուծվի առաջիկայում՝ չափագրումների հետ կապված խնդիրները կարգավորելուց հետո:

2

Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի 3 հասցեում գտնվող՝ 2590.38 քառ.մետր մակերեսով բնակելի շենքը և դրա սպասարկման ու օգտագործման համար հատկացված 0,166 հա մակերեսով հողամասը «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ սեփականությունն են հանդիսացել և դրամատունն այն նվիրաբերել է Հայաստանի Հանրապետությանը՝ ՀՀ կառավարության 04.08.2016 թվականի N 815-Ա որոշմամբ, շենքում բնակվող 15 ընտանիքներին անհատույց հատկացնելու պայմանով: Այս որոշմամբ 68 մարդու սեփական տանիքի խնդիր է լուծվել: Սա պետություն-մասնավոր հատվածի համագործակցության հաջողված օրինակ է:

3

Հիշեցնենք, որ հանրակացարանային տարածքները սեփականության իրավունքով դրանք զբաղեցնող քաղաքացիներին են հանձնվում երկու ճանապարհով` սեփականաշնորհման և նվիրատվության:

Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհվում են դրանցում 3 տարվանից ավելի բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց:

Հանրակացարանային տարածքները նվիրատվությամբ հատկացվում են դրանք առնվազն 5 տարի զբաղեցնող և հաշվառված հայաստանաբնակ անապահով ընտանիքներին:

Հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման գործընթացը սկսվել է 2002 թվականից: Հանրակացարանային տարածքների մեծ մասի` մինչև 2010թ. ակտիվ սեփականաշնորհումից հետո գործընթացը դանդաղել էր և այն ավարտին հասցնելու նպատակով ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանի նախաձեռնությամբ 2011 թվականից կրկին ակտիվացավ: Ընդառաջելով հանրակացարաններում ապրող տեղաբնակ բազմաթիվ անապահով քաղաքացիների դիմումներին, նույն` 2011 թվականին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ կանոնակարգվեց և սկսվեց նաև նրանց զբաղեցրած տարածքների նվիրատվության գործընթացը:

4

Պետական գույքի կառավարման վարչության ղեկավարի հանձնարարականով ու մշտական վերահսկողությամբ հանրակացարանային տարածքների սեփականաշնորհումն ու նվիրատվությունն իրականացվում են արագացված ու դյուրացված ընթացակարգերով: Վարչության աշխատակիցները պարբերաբար այցելում են հանրակացարաններ, այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին ներկայացնում սեփականատեր դառնալու հնարավորությունը, օգնում անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելուն, ծագող խնդիրները կարգավորում մյուս գերատեսչությունների հետ: Խնդիր է դրված` հնարավորին արագ գործընթացը հասցնել տրամաբանական ավարտին:

2011 թվականից առայսօր մայրաքաղաքի և մարզերի հանրակացարաններում բնակվող 366 ընտանիքի սեփականության խնդիր է լուծվել, որից 253-ը` նվիրատվության, 113-ը` սեփականաշնորհման ճանապարհով: Շահառուները 913-ն են, նրանց հատկացված սենյակների թիվը՝ 407: Գործընթացը շարունակվում է, առաջիկայում մի քանի տասնյակ ընտանիքի խնդիր ևս կլուծվի:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031