Լրահոս
Օրվա լրահոսը

Դիարբեքիրում Սուրի համայնքապետարանի շենքից հեռացվել է հայերեն ցուցանակը. Ermenihaber.am

Դեկտեմբեր 09,2016 17:16

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր կենտրոնական շրջանի տեղական ինքնակառավարման մարմնի շենքի պատից հեռացվել է բազմալեզու ցուցանակի հայերեն և ասորերեն հատվածը:

Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` Սուրի ընտրված քուրդ համայնքապետի ձերբակալումից հետո պետության կողմից նշանակված շրջանի ղեկավարի հրամանով հեռացված ցուցատախտակի փոխարեն կախվել է Թուրքիայի դրոշը:

Նշյալ ցուցատախտակը կախվել էր դեռևս 2012 թվականին այն ժամանակվա քուրդ համայնքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի օրոք, երբ համայնքի ավագանին որոշում էր կայացրել շրջանի տարբեր հատվածներում տեղադրել բազմալեզու ցուցանակներ այն ազգերի լեզուներով, որոնք տարբեր ժամանակներում ապրել են Դիարբեքիրում:

 

Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am -ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031