Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ում քննարկումներ կան ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ վիզաների ազատականացման մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2016 17:03

«Տնտեսական հարաբերությունների շրջանակում կարեւոր են մարդկանց միջեւ կապերը: Վիզան չպետք է պատնեշ դառնա, որպեսզի մարդիկ կարողանան բիզնես եւ այլ նպատակներով շրջագայել»,-խորհրդարանում այսօր անդրադառնալով հարցին, թե «Եվրամիության և Վրաստանի միջև ազատ վիզային ռեժիմ է սահմանվել, հնարավո՞ր է՝ Հայաստանն էլ նման բարի լուր ստանա», լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն ԵՄ-ի հետ ստորագրել է վիզաների լիբերալացման պայմանագիրը, որը գործում է. «Հաջորդ փուլն ազատականացումն է՝ առանց վիզային ռեժիմի սահմանումը, որի շուրջ ԱԳՆ-ի իմ գործընկերները որոշակի քննարկումներ ունեն: Հուսամ՝ այդ հարցում տեսանելի ապագայում կկարողանանք գալ մի հանգրվանի, որպեսզի բանակցությունները մեկնարկեն»:

Փոխնախարարը հավելեց, որ նշյալ նպատակի համար ժամկետներ սահմանված չեն, ամեն ինչ կախված է գործընթացից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031