Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սլաքը ճիշտ ուղղությամբ չէ դրված

Դեկտեմբեր 09,2016 16:55

Երեկ ՀՀ ԱԱԾ-ն կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ին:

Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքից՝ Տարոն Մարգարյանը ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել նշված վարչության աշխատակիցների հետ, իր դժգոհությունը հայտնել աշխատանքների կազմակերպման և պարտականությունների կատարման հարցում առկա թերացումների վերաբերյալ և վարչության աշխատանքը համարել անբավարար:

«Այս տարվա ընթացքում 15 աշխատակիցներ արդեն հեռացվել են աշխատանքից, քանի որ չարաշահել էին մեր և մեր համաքաղաքացիների վստահությունը: Սահմանված սկզբունքները խախտողները միանշանակ պե՛տք է ազատվեն աշխատանքից, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել: Բայց միայն աշխատանքից ազատումը խնդրի լուծում չէ: Մշակեք վերահսկողության կանխարգելիչ այնպիսի մեխանիզմներ, որոնք առավելագույնս կբացառեն կոռուպցիոն բոլոր ռիսկերը: Կարճ ժամանակահատվածում ակնկալում եմ այնպիսի արդյունքներ, որոնք արմատապես կլուծեն ոլորտում առկա խնդիրները»,-ասել է քաղաքապետը:

Սա, մեղմ ասած, բարի ցանկությունների էջից է: Իսկ ո՞վ է պատասխան տալու երևանցիների մեջ արմատացած այն անվստահությանը, երբ բոլորն ասում են, որ քաղաքապետարանը դարձել է կոռումպացված մի կուռ համակարգ, որտեղ գործում է «Մեր դեմ խաղ չկա» սկզբունքը: Ձերբակալված բաժնի պետն ընդամենը քավության նոխազ է, և նրա ձերբակալմամբ հարց չի լուծվի. ինչպես ասում է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը՝ «Ձուկը գլխից է հոտած»: Դրա խոսուն վկան է այն, որ «Բարև Երևան» խմբակցության անդամները գործի բերումով բազմիցս դիմել են տվյալ վարչության աշխատակիցներին և ստացել հետևյալ պատասխանը. «Թող ինձ վերևներից հրահանգ տան, անեմ»: Այնպես որ, փաստը մնում է փաստ՝ կոռումպացվածներին և համաքաղաքացիների վստահությունը չարաշահողներին մատնացույց անող սլաքն այնքան էլ ճիշտ ուղղության վրա չէ:

«Բարև Երևան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031