Դեկտեմբերի 8-ին Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հետ:
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը բարձր գնահատեց Հայաստանի իշխանությունների հետ հաստատված դրական համագործակցությունը և երկրում խոսքի և մամուլի ազատության ապահովման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող ջանքերը։
ՀՀ ԱԳՆ