Համբուրգում ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սերգեյ Լավրովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտինը (Ֆրանսիա):
«Երեկ երեկոյան Համբուրգում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և եռանախագահների հանդիպումը»,- գրել է Բալայանը:
Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
At the initiative of @OSCE MG cochairs, a meeting between FM of #Armenia, FM of #Azerbaijan and 3 cochairs took place yesterday in Hamburg.
— Tigran Balayan (@tbalayan) December 9, 2016