Լրահոս
Օրվա լրահոսը

«Շեշտակի կբարձրացնենք կենսաթոշակները, 25 տոկոսով կնվազեցնենք գազի գինը, գյուղացիների վարկերը կներենք». ՀԱԿ

Դեկտեմբեր 09,2016 15:26

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց. «Մենք ընտրություններում հաղթանակի դեպքում շեշտակի կբարձրացնենք կենսաթոշակները, 25 տոկոսով կնվազեցնենք գազի գինը, կանցկացնենք վարկային համաներում գյուղացիների համար եւ նրանց ուսերից կթոթափենք այն բեռը, որն այսօր անտանելի է դարձրել իրենց կյանքը: Մեզ կարող են ասել՝ ինչի՞ հաշվին ես դա անելու: Կասենք: Մենք հարկերն էլ ենք պարզեցնելու, հասցնելու ենք առնվազն այն մակարդակին, որ այսօր գոյություն ունի Վրաստանում: Պարզ հաշվարկի վրա կարվի, այսօր գործարարական կապիտալը ՀՀ-ից փախչում է, փախչում է նաեւ Վրաստան, որտեղ գործում են այդ պարզեցված հարկերը»:

Նա վստահեցրեց, որ իրենց կատարած բարեփոխումների արդյունքում, որի մեջ մտնում է նաեւ մենաշնորհների վերացումը, ստվերի կրճատումը, իրենք շեշտակի կավելացնեն բյուջեի եկամուտները: Ըստ նրա, ստվերը կամովի դուրս կգա, ոչ թե վարչական ռեսուրսներով դա կարվի. «Կարեն Կարապետյանը Գյումրիում հայտարարեց, որ ՀՀ-ում մենաշնորհ չկա: Ես էլ կարող եմ հայտարարել, որ ՀՀ-ում չկա Կարեն Կարապետյանի կառավարություն, ինձ կհավատա՞ք, չեք հավատա: Բա ինչո՞ւ ես պետք է հավատամ նման տրյուկներին»:

Իշխանությունների քայլը՝ արգահատելի դեմքերից, ըստ պարոն Զուրաբյանի, նրա համար է, որ ընտրությունները հորով-մորով անեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031