Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների հարցում կողմերի համաձայնություն դեռ չկա. Լավրով

Դեկտեմբեր 09,2016 15:21

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հերթական անգամ մեկնաբանել է Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Մամուլի ասուլիսն ուղիղ եթերով հեռարձակվում է ԵԱՀԿ կայքում:

Արտգործնախարարը, մասնավորապես, հիշեցրել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները և նշել, որ այդ հարցում դեռևս կողմերի համաձայնություն չկա:

«Պայմանավորվածությունները վերաբերում էին առաջին հերթին նրան, որ անհրաժեշտ է վերահաստատել կրակի դադարեցման ռեժիմը: Դա արվեց, բայց, ցավոք, խախտումները շարունակվում են, և մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ դերը շփման գծում մոնիտորինգների անցկացման գործում: Եվ պայմանավորվածությունները վերաբերում էին ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացմանը»,- ասել է Լավրովը:

«Եվ այո՛, մենք կարծում ենք, որ այդ պայմանավորվածությունները պետք է ամրապնդվեն ԵԱՀԿ որոշումներում, բայց դրա համար անհրաժեշտ է համաձայնություն. համաձայնություն ԵԱՀԿ դիտորդների ավելացման ֆիզիկական թվի վերաբերյալ, ինչպես նաև այն հարցի շուրջ, թե որտեղ պետք է նրանք տեղակայվեն: Ես, ինչպես և շատերը, կարծում եմ, որ նրանք պետք է տեղակայվեն շփման գծում: Բայց, կրկնում եմ, համաձայնություն դեռ չկա»,- հավելել է Ռուսաստանի արտգործնախարարը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031