Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշողության կորստի դեղ՝ ՕԵԿ-ից

Դեկտեմբեր 09,2016 15:07

ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք մինչեւ ընտրություններ այլ քաղաքական ուժերի հետ դաշինք կազմելու տարբերակը, արդյոք կա՞ն քննարկումներ, բանակցություններ այդ առումով՝ պատասխանեց. «Դաշինքով գնալ ընտրությունների մենք նպատակահարմար չենք գտնում: Իսկ միավորվելու տեսանկյունից, այսօր կան կուսակցություններ, որոնք ցանկություն են հայտնում միավորվել «Հայկական վերածնունդի» հետ: Բայց դաշինքով ընտրությունների գնալ՝ մենք նպատակահարմար չենք գտնում»:

Նա ասաց, որ շեմի խնդիր չկա. «Մենք այդ պրոբլեմը չենք տեսնում, ուղղակի հաշվի առնելով քաղաքական դաշինքներով ընտրությունների մասնակցելու հայաստանյան փորձը եւ այն, թե ընտրություններից հետո ինչ պրոցեսներ են լինում, մենք նպատակահարմար չենք գտնում դաշինքով գնալ»:

Մենք ճշտեցինք՝ ո՞ր ուժերի մասին է խոսքը, արդյոք ինչ-որ Անվադողերի վերանորոգում կուսակցություն կամ այս կարգի անհայտ ինչ-որ ուժեր են միավորվելու՝ Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Խոսքը գնում է քաղաքական ուժերի վերաբերյալ, որոնց մասին դուք անընդհատ լսում եք: Ցանկություններ, քննարկումներ կան, մնացածը՝ Աստծուց առաջ չանցնենք»:

Հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է, որ ՕԵԿ-ն այս անգամ ընտրողներին բաժանելու է  «Բենզոդիազեպին» խմբի դեղամիջոցներ, որոնք հիշողության կորուստ են առաջացնում՝ ՕԵԿ-ի քաղաքական կենսագրությունը մոռանալու համար: Ի պատասխան՝ Մհեր Շահգելդյանը վրդովվեց, ասաց՝ դա հիմարություն է, անկապ է եւ այլն. «Սա նույնիսկ սեւ քարոզչություն չի, դրանից մի բան էլ էն կողմ: Անիմաստ, անկապ եւ անմիտ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031