Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է շահելու ՀՀ-ն՝ ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրից

Դեկտեմբեր 09,2016 13:03

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանն այսօր խորհրդարանում «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ մանրամասներ հայտնեց բանակցությունների փուլում գտնվող ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի առեւտրային բաղադրիչի մասին: Նշեց, որ առեւտրային ներդրումների մասով բանակցությունները մի քանի փուլով արդեն իսկ կայացել են եւ ընդգրկում են 12-13 ուղղություններ:

«Խոսքը առեւտրի գրեթե բոլոր ուղղությունների, այդ թվում՝ մաքսային հարցերի, ապրանքի առեւտրի, մտավոր սեփականության պաշտպանության, պետական գնումների մասին է: Մենք այս հարցերը դիտարկում ենք ոչ միայն մեր տնտեսվարողի տեսանկյունից, այլեւ միջազգային ինտեգրացիոն ձեւաչափերում ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների տեսանկյունից»,-ասաց Գարեգին Մելքոնյանը:

Նա կարեւորեց ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ նախատեսվելիք բանակցությունները. «Համոզմունք ունեմ, որ հաջորդ տարի հնարավոր կլինի ստորագրել համաձայնագիրը, որը կնպաստի ԵՄ երկրների հետ ավիացիոն փոխադրումների կարգավորմանը եւ ազատականացմանը, ինչն էլ կբերի մրցակցության աճի: ԵՄ-ն ՀՀ-ի համար մնալու է առեւտրային հիմնական գործընկեր, քանի որ ԵՄ-ն խիստ գնողունակ միասնական շուկա ունի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031