«Առավելագույնս պարզեցնելու ենք գործարար միջավայրին վերաբերող օրենսդրությունը, պարզեցնելու ենք գործարար-պետություն շփման եզրերը»,- խորհրդարանում այսօր «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նա նշեց, որ ՀՀ շուկան կարող է ավելի մեծանալ՝ ի հաշիվ գործընկեր պետությունների. «ԵՏՄ-ին անդամակցելով՝ կարող ենք մեր ներդրողներին առաջարկել 180 միլիոնանոց շուկա: Գործակցելով ԵՄ-ի հետ՝ կարող ենք մեր ներուժն առաջարկել օտարերկրյա ներդրողներին»:
Նախարարը հայտնեց, որ ներկայումս ՀՀ-ն բանակցություններ է վարում ազատ առեւտրի պայմանագրեր կնքելու ուղղությամբ, մասնավորապես՝ Իրանի, Սինգապուրի, Եգիպտոսի հետ. «Այդ պայմանագրերով ՀՀ-ի համար կստեղծվեն բաց ու թափանցիկ շուկաներ»:
ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանն էլ իր հերթին նշեց, որ Արցախի տնտեսության բոլոր ոլորտները բաց են ներդրումների համար, սահմանափակումներ չկան, գործում են արտոնյալ պայմաններ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ