Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական շուկայի համար ՀՀ տնտեսությունը բարենպաստ է». Սերգեյ Իգնատով

Դեկտեմբեր 09,2016 12:28

«2008թ.-ից սկսած ՀՀ-ում Ռուսաստանի կողմից ներդրումների աճ է նկատվում: 2015թ.-ին այն գերազանցել է երեք միլիարդը: Հիմնական ոլորտներն են՝ հեռահաղորդակցության, տրանսպորտ, ֆինանսներ»,-Խորհրդարանում այսօր «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Եվրասիական զարգացման բանկի Երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Իգնատովը:

Նա վստահեցրեց, որ ռուսական շուկան հայկական տնտեսությունը գնահատում է որպես բարենպաստ եւ ցանկանում է դրանում գումարներ ներդնել:

«ԵՏՄ-ն փակ սահմաններով ամրոց չէ, հարաբերությունների խորացման աշխատանքներ են տարվում, օրինակ, Իրանի հետ: ԵՏՄ-ն զարգացման նոր հարթություն է մուտք գործում»,-ասաց Սերգեյ Իգնատովը:

Նա նաեւ նշեց, որ Եվրասիական զարգացման բանկի՝ ՀՀ-ում գործող ներդրումային պորտֆելը հաջորդ տարում կաճի հիսուն տոկոսով՝ հասնելով 3,3 միլիարդ դոլարի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031