Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վտանգավոր հորդորներ. «Փաստ»

Դեկտեմբեր 09,2016 12:04

Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին անդրադարձել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին և շեշտել, որ հանձնաժողովը պետք է Ամանորին ընդառաջ ուշադիր լինի՝ չհիմնավորված գնաճը բացառելու համար։ Միաժամանակ վարչապետը նշել է, որ դա չպետք է բերի տնտեսվարողի նկատմամբ ավելորդ ուշադրության։ Վարչապետ- Արտակ Շաբոյան հարաբերություններն այս հորդորների ֆոնին պետք է ասել, որ բավական հետաքրքիր նրբերանգներ են ձեռք բերում։ Մինչ այս, մենք անդրադարձել էինք գարեջրի շուկայի վերաբերյալ վարչապետի հորդորին, որում Կարեն Կարապետյանը կոչ էր անում հանգիստ թողնել այդ շուկան՝ կապված «Երևան գարեջուր» ընկերությանը ՏՄՊՊՀ-ի տուգանելու որոշման հետ։

Ակնհայտորեն տպավորություն է ստեղծվում, որ վարչապետը դժգոհ է հանձնաժողովի աշխատանքներից եւ չի թաքցնում դա։ Ավելի հետաքրքիր է այն փաստը, որ Արտակ Շաբոյանն իր հերթին լռելյայն կերպով համաձայնվում է վարչապետի հետ։

Այս առումով պետք է ասել, որ հանձնաժողովի աշխատանքներից անզեն աչքով էլ դժվար է գոհ լինել՝ նկատի ունենալով հայաստանյան տնտեսական դաշտում առկա բացասական   երևույթները, և այս տեսանկյունից մինչ Կարեն Կարապետյանը  նույնպես հանձնաժողովի աշխատանքներից դժգոհություն եղել է։ Սակայն ավելի հետաքրքիր է այն, թե, ի վերջո, ինչպիսի զարգացումների կհանգեցնեն կառավարություն-ՏՄՊՊՀ ակնհայտ դարձող դիմակայությունը։

Անշուշտ, վարչապետն իր խոսքում շեշտում է, որ հանձնաժողովն անկախ մարմին է և իր իրավասությունների ներքո չէ ուղղորդել նրա գործունեությունը, սակայն եթե այս իրավիճակին գումարում ենք վարչապետի դժգոհությունը Արտակ Շաբոյանից և ՏՄՊՊՀ-ից, ապա կարող ենք ենթադրել, որ Կարեն Կարապետյանը փորձում է կամ հանձնաժողովի աշխատանքները տեղափոխել իր կամ իր կառավարության որդեգրած սկզբունքների ուղեծիր, կամ էլ պարզապես ազատվել Շաբոյանից որպես կադր:

Աղասի ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031