Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն կարող է դառնալ 1-ին երկիրը, որը միաժամանակ սերտ կապեր ունի ՌԴ-ի եւ ԵՄ-ի հետ». Յուլիա Բրեզիուս

Դեկտեմբեր 09,2016 11:55

«Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հակամարտությունները շարունակում են մեկուսացնել Հայաստանը տնտեսական հնարավորությունների առումով: Վրաստանից եւ Իրանից եկող ուղիներն են բաց միայն ՀՀ-ի համար: Տնտեսական աճը հետ է ընկած, ներդրումները ցածր են»,-Խորհրդարանում այսօր «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Յուլիա Բրեզիուսը:

Նա միաժամանակ ընդգծեց, որ նման իրավիճակում ՀՀ-ի համար նաեւ հնարավորություններ կան. «ԵՏՄ անդամ լինելով՝ ՀՀ-ն հնարավորություն ունի մուտք գործելու ԵՏՄ-ի 180 միլիոնանոց շուկա, բացի այդ՝ բանակցում է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի շուրջ: Դրական հույսեր կան, որ ի լրումն շատ կարեւոր քաղաքական մասի, համաձայնագիրը ներառում է նաեւ տնտեսական բաղադրիչներ, օրինակ՝ ՓՄՁ-ների, արտաքին առեւտրի օժանդակություն: Եթե այն ստորագրվի, հնարավորություններ կստեղծվեն ոչ միայն ՀՀ տնտեսության համար, այլեւ այն կարող է դառնալ մոդել՝ ողջ տարածաշրջանի համար»:

Յուլիա Բրեզիուսը համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ն կարող է դառնալ առաջին պետությունը, որը միաժամանակ ունի սերտ կապեր Ռուսաստանի եւ ԵՄ-ի հետ. «Պարտադիր չէ «կամ-կամ»-ի սկզբունքով ընտրության առաջ կանգնել»:

Յուլիա Բրեզիուսը նաեւ նկատեց, որ պատժամիջոցների վերացումից հետո Իրանը կարեւոր գործոն է դարձել տարածաշրջանում. «ՀՀ-ն լավ հարաբերություններ ունի Իրանի հետ եւ կարող է օգուտ քաղել որպես տարանցիկ երկիր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031