Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետի բողոքով ուսուցիչներին հրավիրել են ոստիկանություն

Դեկտեմբեր 09,2016 11:50

Հենց նոր Aravot.am-ն ահազանգ ստացավ Գյումրու թիվ 38 դպրոցի ուսուցիչներից, որ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի որոշմանը դեմ կանգնած ուսուցիչներից մի քանիսին՝ զինղեկին, ուսմասվարին, նախկին տնօրեն Գոհար Շահբազյանի դստերը, որը նույնպես ուսուցչուհի է աշխատում տվյալ դպրոցում, տարել են ոստիկանության «Մուշ» բաժին։

Ընդ որում, մեզ տեղեկացրեցին, որ ոստիկանություն են տարել այն մանկավարժներին, որոնք մտնելով Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի մոտ՝ իրենց անհամաձայնությունն էին արտահայտել մարզպետի՝ տնօրենի ժ/պ մեկ այլ դպրոցի փոխտնօրենին նշանակելու որոշման դեմ։

Մենք Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են ուսուցիչներին տարել ոստիկանություն, դատախազն ասաց․«Համապատասխան պաշտոնատար անձի դիմումի հիման նյութեր են նախապատրաստվում ու այդ շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել ուսուցիչներին հրավիրել ոստիկանություն բացատրություն վերցնելու»։

Շիրակի մարզպետարանից ճշտեցինք, որ ուսուցիչների դեմ բողոք ներկայացնողը Շիրակի մարզպետն է։ Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետն այդ դպրոցում ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել մեկ այլ դպրոցի՝ թիվ 42-ի փոխտնօրեն Արփինե Նիկողոսյանին, որին, սակայն, ուսուցիչները դպրոցի շենք ներս չեն թողնում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ս.Գ. says:

    ձեր դաշնակ մարզետը գործ տվող է?մարդիկ բողոքն արտահայտելու իրավունք չունեն? Շիրակի մարզում 37 թիվն է?

  2. Սարինե says:

    Ամոթ է , ամոթ, էդպիսի էլ մարզպետ լինի?, հարցեր լուծելու, մարդկանց հետ խոսելու փոխարեն՝միլիցա?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031